Ռուսական «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող երաժշտական «Ну-ка, все вместе!» շոուի մանկական՝ հատուկ թողարկման հաղթող զույգ են դարձել քույր ու եղբայր՝ Բորիս ու Անահիտ Ադամյանները:
Սոչիից եկած հայ երեխաները կատարել են ամերիկյան OneRepublic ռոք խմբի All the right moves երգը:
«Մենք եկել ենք ձեր սրտերը գրավելու, հուսով ենք՝ դուք մեզ կաջակցեք»,- ելույթից առաջ ասել է Բորիս Ադամյանը:
Անհրաժեշտ 94-ի փոխարեն 98 ձայն են ստացել, զբաղեցրել առաջին հորիզոնականը և հաղորդման ավարտին պարգևատրվել:
Անահիտ Ադամյանը Մերի Վարդանյանի հետ Հայաստանը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում։




