ԿարևորՀասարակություն

Ryanair-ը ժամանակավորապես դադարեցնում է Հայաստան–Իտալիա չվերթերը

Այսօր Ryanair- ը հայտարարել է դեպի Իտալիա եւ Իտալիայից բոլոր չվերթերը չեղարկելու մասին՝ հաշվի առնելով  Covid-19 վիրուսի տարածումը կանխարգելելու Իտալիայի կառավարության որոշումը:

Մարտի 11–ից կդադարեցվեն բոլոր ներքին չվերթերը, իսկ 13–ից՝ նաեւ միջազգայինները։

Այն ուղեւորները, որոնք ձեռք են բերել ավիատոմսեր, կարող են ամբողջական փոխհատուցում ստանալ կամ օգտվել թռիչքից առաջիկա 12 ամսվա ընթացքում։

Ուղեւորները, որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան անվճար փոխել իրենց տոմսը ավելի վաղ գործող չվերթով մինչեւ մարտի 13–ի կեսգիշեր:

Չեղարկվող չվերթերի մասին բոլոր ուղեւորները ծանուցում են ստանում փոստով կամ ՍՄՍ հաղորդագրությամբ։

Ryanair- ը շարունակում է պահպանել ԱՀԿ  կանոնները։ Ակնկալվում է, որ չվերթերը կվերսկսվեն ապրիլի 8–ից։

Իտալիան ավելի վաղ դադարեցրել էր ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button