Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խնդրահարույց հարցեր

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

«Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը ,ՀՀե-ի հետ զրուցում անդրադարձել է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումների ու առկա հիմնախնդիրների մասին։ ,Գիտության  աստիճանակարգման համակարգը թողնել երկաստիճան, թե դարձնել այսուհետ միաստիճանե հարցադրմանն ի պատասխան նա նշել է. ,Այս հարցը խնդրահարույց է։ Բանն այն է, որ եթե համակարգը դարձնում ենք միաստիճան, նշանակում է իրար ենք խառնում թեկնածուական եւ դոկտորական գիտական աստիճանները։ Ըստ իս, միաստիճան համակարգն անդառնալի հարված կհասցնի  գիտության զարգացմանը։ Որովհետեւ թեկնածուական ատենախոսությունները ներառում են տեսական պրոբլեմների համեմատաբար նեղ շրջանակ, իսկ դոկտորականների թեման սովորաբար  շատ ավելի ընդգրկուն է լինում։ Եվ եթե միջինացվի, ապա խնդիրը միայն այն բանի մեջ չի լինի, որ մինչեւ հիմա պաշտպանած գիտությունների թեկնածուների մի մասի գիտական մակարդակն ակնհայտորեն համեմատելի չի լինի  դոկտորների հետ, այլ այն, որ զգալիորեն կնվազի գիտությամբ զբաղվելու մոտիվացիան։ Որովհետեւ թեկնածուականից հետո մարդիկ ձգտում էին հաջորդ աստիճանը  պաշտպանել եւ դառնալ գիտությունների դոկտոր։ Բացի այս, տեղի կունենա թեմաների համահարթեցում, եւ շփոթ կառաջանա գիտության կառավարման մեջ։ Որովհետեւ եթե նախկինում ատենախոսության ղեկավարը պետք է դոկտոր լիներ, ապա հիմա դուրս է գալիս, որ  յուրաքանչյուր պաշտպանած մեկը կարող է լինել ղեկավար։ Նույնը եւ՝ մասնագիտական խորհրդի նախագահի հարցում։ Կամ՝ մինչ այժմ չգրված օրենքով բուհերի կառավարման խորհրդի մեջ տարբեր կարեւոր պաշտոններում  ընդգրկվել են դոկտորներ։ Նշանակում է՝ այս պրակտիկան էլ է վերանալու։ Այնպես որ, ինձ համար միանաշանակ անընդունելի է գիտությունների դոկտորի եւ թեկնածուի միաձուլումը»։

Մանրամասները՝ այստեղ։

Կարդացեք նաև

Back to top button