Կարևոր

Նիկոլ Փաշինյանը տեսակցել է գյումրեցի 13-ամյա աղջկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին: 

«Շատերս ենք ցավում այս աղջնակի և նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաև այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես և կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որևէ արդարացում»,- Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետը։

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր սկսել է ինքնուրույն շնչել, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ 

Կարդացեք նաև

Back to top button