
Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ֆլեշմոբի մեկնարկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տվել է Ստեփանավանի դենդրոպարկում՝ մայրի տնկելով:
«Ցանիր քո ծառը, աճեցրու, տնկիր եւ նվիրիր այն՝ քո հարազատին, քո նախնիներին, քո հայրենիքին»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:
Հայաստանի կառավարությունը ծրագրում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը տնկել տասը միլիոն ծառ: Կառավարությունը մշակել է ծրագիր, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Նախատեսվում է մինչև 10-րդ ամսվա 10-րդ օրը տնկել 10 միլիոն ծառ, ինչը կդառնա Հայաստանի Հանրապետության պետականության և հանրապետության շուրջ 10 միլիոնանոց բնակչության համախմբման խորհրդանիշ:




