ԿարևորՀասարակություն

Երիտասարդ աղջիկը պատռել է վարչապետի տված բուկլետը

Այսօր Երևանի մետրոպոլիտենում ուղևորներից մեկը՝ երիտասարդ աղջիկ, պատռել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված քարոզչական բուկլետն ու նետել վարչապետի ուղղությամբ:

«Հենց սրա համար է ժողովրդավարությունը»,- պատասխանել է Փաշինյանը։

Փաշինյանը տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքի իր էջում և գրել, որ այս միջադեպը համարում է «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը։

«Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եւ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով։)»,- գրել է ՀՀ վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button