ԿարևորՀասարակություն

Հրեան տուգանվել է հայ հոգևորականի վրա թքելու համար

1967 թվականից ի վեր առաջին անգամ հայ հոգևորականի վրա թքելու համար Իսրայելի ոստիկանությունը տուգանել է օրինախախտ քաղաքացուն, հայտնում է  Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։

Նա հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։ Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում հրեա երիտասարդը, տեսնելով հայ հոգևորականների եկեղեցական թափորը, մի քանի անգամ թքել էր հոգևորականներից մեկի վրա:

Ըստ Բաղդասարյանի՝ երիտասարդն անմիջապես հանձնվել էր թափորն ուղեկցող ոստիկաններին և ապա տուժող հոգևորականը բողոք էր ներկայացրել ոստիկանություն:

«Հարցաքննությունից և ականատեսների վկայությունից հետո ոստիկանությունը մարտի 5-ին պաշտոնական նամակով ծանուցել է տուժած հոգևորականին, որ ոստիկանութիւնը որոշել է օրինախախտ երիտասարդին տուգանել 1500 շեքելով (ավելի քան 400 ԱՄՆ դոլար՝ խմբ․)»,-գրել է Բաղդասարյանը։

Կարդացեք նաև

Back to top button