ԿարևորՀասարակություն

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան չվերթերը

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթերը՝ պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտարարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձով։

«Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների»,– հայտնել է Գեւորգ Խաչատրյանը:

https://www.facebook.com/gev.khachatryan.315/posts/2705304196231441

Կարդացեք նաև

Back to top button