
Գերմանիայի Օբերվիեսենտալ քաղաքում ընթացող դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը 30 կմ ազատ ոճի մրցաձևում գերազանց արդյունք է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ, 20-ամյա Միքայել Միքայելյանը:
Աշխարհի 25 երկրների 63 դահուկորդների մրցապայքարում Միքայելը գրավել է 11-րդ տեղը, ինչը շատ բարձր արդյունք է Հայաստանի համար:
«Դահուկավազքում նման հզորագույն պետությունների հետ պայքարում բավականին սոլիդ արդյունք է։ Ուժեղագույն թիմերի այս տարիքային խմբի բոլոր ուժեղագույն մարզիկներն էին մասնակցում։ Թիմեր, որոնք ունեն մի քանի մարզիչ, բժիշկ, սերվիս մասնագետներ, որոնք պատրաստում և փորձարկում են դահուկները, հովանավորներ, միլիոնավոր եվրոների բյուջե և հզոր պետական աջակցություն։ Եվ այս ամենը չունենալով՝ պայքարում ենք հավասարը հավասարի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դահուկասպորտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Միքայելյանը շրջանցել է Ֆինլանդիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներին:




