
Եռապատկված առցանց վաճառք, նոր շուկաներ և բիզնես ստանդարտներ սննդի ընկերությունների համար՝ #EU4Business-ի շնորհիվ:
EU4Business-ի աջակցությամբ «Կարաս» ազգային սննդի ցանցին հաջողվել է մեկ տարում մեծացնել շրջանառությունը 31%-ով ու ավելացնել վաճառքը 20%-ով: Այս թվերը European Union in Armenia-ի ֆեյսբուքյան էջից են:
«Մեր ցանցը ամսական սպասարկում է 250,000 հաճախորդի»,-ասում է «Կարաս» ազգային սննդի ցանցի համահիմնադիր և նախագահ Աշոտ Հարությունյանը: «Ավելին քան 300 ապրանքային միավորով ճաշացանկով մենք առաջիններից մեկն էինք, որ 2018թ.-ին գործարկեցինք մեր սեփական առաքման ծառայությունը»:
Ցանկացած ընկերության աճ նշանակում է ավելի շատ պատասխանատվություն կառավարման առումով. ավելի շատ աշխատակիցներ մարդկային ռեսուրսների կառավարման հարցերով, ավելի խորը մարքեթինգ, նոր ճաշացանկ և գներ, ավելի մեծ ծախսեր: ՎԶԵԲ-ի՝ «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում» ծրագրի օժանդակությամբ, որ ֆինանսավորվում է ԵՄ կողմից` EU4Business նախաձեռնության ներքո, «Կարաս» ազգային սննդի ցանցը դեռևս 2014թ.-ին միացել է ՎԶԵԲ Միջազգային խորհրդատվական ծրագրին՝ հասցեագրելու իր ռազմավարության, գործընթացների ու որակի վերահսկողության որոշակի բացերը:
Միջազգային փորձագետի օգնությամբ ընկերությունը բարելավել է ՄՌ քաղաքականությունն ու ընթացակարգերը, հիմնել է որակի և սննդի անվտանգության վերահսկողության համակարգ՝ ներդնելով HACCP-ը, կատարելագործել է իր մարքեթինգային ռազմավարությունն ու բարձրացրեց ծախսերի արդյունավետությունը:




