Ազատ Արշակյան.«Կոռուպցիան ամբողջովին վերացնել հնարավոր չէ»


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Նամակ ռուսաց թագավորին»,- Ազգային անվտանգություն Գառնիկ Իսագուլյանն այսպես է բնորոշել վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոյի հղած նամակը, որով նամակի հեղինակը տեղեկացրել էր, թե իրենց մոտ Հայաստանից հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր՝ խոշոր բիզնեսում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ։ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ երկրի խնդիրները պետք է երկրի ներսում լուծվեն:
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նկատել է, որ կոռուպցիայի փուլն ավարտվել է և սկսվել է հակակոռուպցիոն փուլ: Նա հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին հակակոռուպցիոն մի շարք որոշումներ են ընդունել:«Կոռուպցիան ամբողջովին վերացնել հնարավոր չէ, սակայն, բավականին լուրջ ազատականացում կսկսվի Հայաստանում»,- հայտարարել է Ազատ Արշակյանը: