ԿարևորՄշակույթ

Համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ելույթին

Անվերջ երիտասարդ, բարձունքներ նվաճող ու միշտ զարգացող, տարիների հարուստ փորձ ունեցող նվագախմբի առաջին ելույթը 95 տարի առաջ էր․․․

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի 95 տարեկան է։ Նվագախումբը հիմնվել է 1925թ. մարտին, սկզբնապես որպես Երևանի կոնսերվատորիայի նվագախումբ: Նրա հիմնադիրներն էին Երևանի կոնսերվատորիայի տնօրեն Արշակ Ադամյանը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Այդ նվագախումբը հիմք է հանդիսացել Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ կոլեկտիվների համար:

ՀԱՖՆ-ն այժմ ազգային պրոֆեսիոնալ նվագախմբային երաժշտության կենտրոն է: 2000-ից նվագախումբը գլխավորում է մաեստրո Էդուարդ Թոփչյանը: 

ՀԱՖՆ-ն իր ֆեյսբուքյան էջում տարածել է մարտի 20-ի համերգի ազդագիրը, որում ներկայացված է ծրագիրը՝

Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 1
Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 13 («Бабий Яр»)

«Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմ
Խմբավար՝ Նարինե Ոսկանյան
Մենակատար՝ Եվգենի Ստավինսկի, բաս (Ռուսաստան)
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

https://www.facebook.com/Armenian.Philharmonic.Orchestra/posts/2838688899556512

Կարդացեք նաև

Back to top button