
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բանտից ազատ արձակված 3 կանանց հետ այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպման տեսանյութը հրապարկվել է Սպիտակ տան Թվիթերի էջում։
Մոտ մեկ ամիս առաջ Թրամփը ներում էր շնորհել յոթ բանտարկյալների և մեղմացրել ևս չորսի դատավճիռները։ Նախքան նրանց ազատ արձակվելը, Քիմը երկու անգամ Թրամփի հետ հանդիպել էր Սպիտակ տանը և խնդրել ներում շնորհել մի քանի բանտարկյալների։
2018-ի հունիսին հայազգի հեռուստաաստղի ջանքերով Թրամփը ներում էր շնորհել թմրանյութեր պահելու համար 22 տարվա ազատազրկման դատապարտված մի կնոջ:
2018-ին Քարդաշյանը որոշել էր դառնալ փաստաբան, և նպատակին հասնելու համար նա սկսել էր աշխատել Սան Ֆրանցիսկոյի փաստաբանական ընկերություններից մեկում:




