
Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն, հայտնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նա ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Շահումյանի հրապարակի նկարները եւ նման գրառում արել․
«Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ժամանակավորապես ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները:

Լուծումը ժամանակավոր է՝ մինչեւ կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը»,– գրել է Կարապետյանը:




