
Ալավերդիում մեկնարկել է Մ6 միջպետական մայրուղու ասֆալտի առաջին շերտի տեղադրման աշխատանքները։ «Կունենանք եռաշերտ ասֆալտապատ ճանապարհ։ Բարով մաշենք», -գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյբուքի իր էջում՝ տեղադրելով լուսանկարներ:
Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Վերջնարդյունքում ունենալու ենք եռաշերտ ասֆալտապատ ճանապարհ»,-նշել է Սուրեն Պապիկյանը:




