
Հեղափոխության հռչակած արժեքներն ու իրականությունը այսօր տարբերվում են, շատ հարցեր պարզաբանման կարիք ունեն` ասում է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։ Ըստ նրա` խորհրդային տարիներից եկած վատ սովորույթներ կան, որոնցից պետք է ձերբազատվել։
Օրինակ` բանակում առկա վատ երեւույթները ժառանգել ենք սովետական տարիներից` ըստ նրա։ Դիվանագետ Արա Պապյանը մինչդեռ համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին է խոսում։
Որքանով են հեղափոխության հռչակած արժեքները համապատասխանում այսօրվա իրականությանը։ Միանշանակ գնահատականներ դժվար է տալ, կարծիքները միեւնույն հարցի շուրջ շատ տարբեր են։
Ըստ «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյան․

«Շատ քիչ բան է փոխվել սովետական մտածողությունից։ Բայց պետք է հասկանալ, որ դա է ասում Սահմանադրությունը։ 5 պարտականություն ըստ սահմանադրության տրվել է մի մարդու, եւ այդ մարդը պետք է ժամանակ, համապատասխան գիտելիքներ ունենա որ կարողանա․․․ բայց դա է ասում սահմանադրությունը»։
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը խորհրդային տարիներից փոխանցված սովորույթներ եւ վարքագիծ այսօր էլ տեսնում է եւ հստակեցնում, որ ինքը քաղաքակրթական փոփոխություն է ակնկալում, մինչդեռ շատերն այլ սպասելիքներ ունեին հեղափոխությունից․
«Շատերն սպասում էին, որ փող պետք է բաժանեին։ Երբ ես լսում եմ, որ այսօրվա դատարաններին մեղադրում են նախկին իշխանությունները, զարմանում եմ, ո՞ւմ եք դուք մեղադրում»։
Պարգեւավճարների հարցը դժգոհելու առիթ է տալիս շատերին։ Ի՞նչու պետք է բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյան նաեւ պարգեւավճար ստանա։ Այս առումով Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, որ տնօրեն է աշխատում արդեն մոտավորապես 22 տարի, իր օրինակն է ներկայացնում․

«Ասում է, որ 200 հազար դրամ է ստանում, եւ ինքն իրեն պարգեւավճար երբեք չի գրել եւ ոչ ոք իր համար չի գրել պարգեւավճար՝ իր աշխատանքի համար, ինչն ըստ նրա վատ է։ Եկեք մտածենք ուրիշի աշխատավարձը բարձրացնելու մասին, ոչ թե ինչպես սովետական տարիներիմն էր ասենք՝ թող բոլորը աղքատ լինեն»։
Դիվանագետ Արա Պապյանին մինչդեռ դուր է գալիս դեսպանատներում աշխատավարձերի մոդելը։
«Դեսպանի աշխատավարձի բարձրացման տոկոսային հարաբերությամբ անպայման բարձրանում է նաեւ մյուսների աշխատավարձը, դա ճիշտ է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքն արդար է, ժողովրդավար է, Ռուբեն Բաբայանի կարծիքով նա դրա իրավունք ունի, բայց ռեժիսորին հետաքրքրում է թե ինչ կլինի հետո, հաջորդ եկողը որքանով արդար կլինի։ Ըստ այդմ համակարգային փոփոխության կարիք կա։




