
Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հարյուրամյակի առթիվ Վաշինգտոնում մեկնարկել է հայկական ֆիլմերի փառատոն: Բացման ֆիլմը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնն» էր:
«Մշակույթը մեր ժողովուրդներին կապող կարևորագույն օղակներից է, և մենք շատ ուրախ ենք մշակույթի միջոցով տոնելու այդ 100-ամյակը: Առաջին անգամ է, որ նման մակարդակով ազգությամբ հայ կինոռեժիսորների գործերն են ներկայացվում»,- «Ամերիկայի Ձայնի» թղթակցին ասում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:




