ԿարևորՔաղաքական

«Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո». Զոհրաբ Մնացականյանի պատասխանը Մեվլութ Չավուշօղլուին

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերում գրառմամբ մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ:

«Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»: »,-գրել է Մնացականյանը թվիթերյան էջում:

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4143689582323873

Մեվլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումից հետո թուրք նախարարը թվիթերյան գրառում է կատարել. «Մինսկի խումբն այսուհետ պետք է կատարի ավելի ակտիվ աշխատանք Ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Այդ որոշումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-գրել է Չավուշօղլին:

Կարդացեք նաև

Back to top button