ԿարևորՀասարակություն

Գյումրիից Չինաստան ուղարկված դիմակները քաղաքի դեղատներից չեն գնվել

Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում պարզբանում կա վերջին օրերին համացանցում և ԶԼՄ-ներում հնչեցված մեկնաբանությունների վերաբերյալ, թե Գյումրու դեղատներում բժշկական դիմակներ, բախիլներ, ձեռնոցներ և խալաթներ չկան, քանի որ բոլոր դեղատներից նշված ապրանքները քաղաքապետ Սամվել Բալասանյանը հավաքել և ուղարկել է Չինաստան:

«Հարկ է նշել, որ Գյումրու քույր քաղաք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիանից օգնության խնդրանքով նամակ ստանալուց հետո, երբ քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ վերը նշված պարագների ձեռք բերման գործընթացին՝ Գյումրու դեղատներում արդեն իսկ չկային բժշկական դիմակներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Գյումրի համայնքի ավագանու փետրվարի 11-ի որոշմամբ բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ քաղաքապետարանը ձեռք է բերել տարբեր ընկերություններից, որոնք Գյումրու հետ կապ չունեն»,– նշված է պարզաբանման մեջ: Կից ներկայացված են ապրանքների ձեռք բերման հաշիվ-ապրանքագրերը։

https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/posts/2310748182563628

Կարդացեք նաև

Back to top button