ԿարևորՄիջազգային
Ֆրանսիայի կրթության նախարարի հայտարարությունը զայրացրել է Անկարային
« Փարիզում 2013- ի ապրիլի 24- ին 1915- ի իրադարձություններին նվիրված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Վինսենտ Պեյոնի ելույթը անընդունելի է ցանկացած առումով»,- ասված է Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։
Անկարան «կտրականապես» դատապարտում է նախարարի հայտարարությունը՝ ափսոսանք հայտնելով, որ «մեր պատմությունը անարդար զրպարտող» հայտարարությունը անում է կառավարության՝ կրթության համար պատասխանատուն։
«Մեր առաջնահերթ սպասելիքն է, որ կհաղթի առողջ միտքն ու քաղաքական իմաստնությունը, որը վժերջ կդնի ներկայիս մոտեցումներին, որոնք վնաս են հասցնոմ թուրք- ֆրանսիական հարաբերություններին եւ բարեկամությանը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։