
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:
1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվեց հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, սպանվածների մի մասը տանջամահ էր արվել:




