
«Բնապահպանական կրթությունը միայն կրթական համակարգի տարբեր մակարդակներում տարվող պրոցեսը չէ: Նրա բուն նպատակը մարդու վարքագծի փոփոխությունն է: Դրան հասնելու համար միայն գիտելիքներ փոխանցելն արդյունավետ չէ, եւ այստեղ առաջնայնություն են ստանում գործնական մասնակցային եւ քաղաքացիական բաղադրիչները:
Կրթական համակարգի վիճակի վերլուծության արդյունքները թելադրեցին 2018 թ. մշակված ռազմավարության հիմնական շեշտադրումները՝ լրացուցիչ, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթության զարգացման առաջնահերթությունը:
Ռազմավարությամբ առաջարկվող կրթության այս ձեւերի զարգացման միջոցները նպատակաուղղվելու են քաղաքացիների աշխատանքային գործունեության եւ էկոլոգիական մարտահրավերների միջեւ կապի ուժեղացմանը, որոշումներ ընդունողների մոտ էկոլոգիական գրագիտության խրախուսմանը: Փաստաթղթով մեխանիզմներ են նախանշվում կրթության բոլոր մակարդակների միջեւ ինֆորմալ հարթակների ձեւավորման համար: Ինֆորմալ կրթության առաջնային վայրեր են համարվում ընտանիքները, բակերը եւ համայնքները, որտեղ մարդիկ անցկացնում են իրենց ժամանակի հիմնական մասը: Այստեղ է, որ պետք է ներդրվեն համապատասխան մեխանիզմներ եւ խթանման գործիքներ, արժեքային համակարգ, որը հասարակության շրջանում կբարձրացնի սերը շրջակա միջավայրի հանդեպ»:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Մանրամասները՝ այստեղ։




