
«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։ Նրանք դեմ են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորմանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ դադարեցվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով: Նախարարի որոշման հետ համաձայն չեն աշխատակիցները
Երեկ բողոքի ցույցի ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել. ոստիկանությունը բերման էր ենթարկել կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին։




