ԿարևորՄիջազգային

Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին հրաժարվել Իտալիա ուղևորությունից

Իսրայելի առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին հրաժարվել Իտալիա ուղևորությունից, ինչպես նաև գնահատել կորոնավիրուսի պատճառով այլ երկրներ այցելելու անհրաժեշտությունը, ria.ru –ի փոխանցմամբ հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելը սահմանափակումներ է մտցնում Ավստրալիայից և Իտալիայից ժամանողների համար` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ կապված. այդ երկրներից զբոսաշրջիկներին կարգելվի մուտք գործել Իսրայել, և այդ տարածաշրջաններից վերադարձող իսրայելցիները պետք է անցնեն երկշաբաթյա կարանտին:

«Մենք իսրայելցիներին կոչ ենք անում չթռչել Իտալիա: Բացի այդ, նրանք, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում վերադարձել են Իտալիայից, պետք է երկու շաբաթ մեկուսացված լինեն տանը», — ասվում է հայտարարության մեջ:

Առողջապահության նախարարությունը նաև կարծում է, որ «մեծ հավանականություն կա, որ հիվանդությունը տարածվել է Եվրոպայի այլ շրջաններում և ամբողջ աշխարհում», ուստի նախարարությունը կոչ է անում հասարակությանը «կշռադատել արտասահման մեկնելու անհրաժեշտությունը»: Բացի այդ, իսրայելցիներին հորդորում է խուսափել խորհրդաժողովների, տարբեր «միջազգային հավաքների», կրոնական միջոցառումների մասնակցությունից: Դիմումը վերաբերում է նաև Իսրայելում անցկացվող միջազգային գիտաժողովներին:

Կարդացեք նաև

Back to top button