ԿարևորՔաղաքական

Զոհրաբ Մնացականյանը Ջոզեֆ Բորելին ներկայացրել է ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումները

Փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվեց Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարևոր հարթակ: Զրուցակիցները շեշտեցին Հայաստան — Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի կարևորությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ երկկողմ և բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը:

ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, ինչպես նաև անդրադարձել խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին:

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4124489450910553

Կարդացեք նաև

Back to top button