
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում կմրցեն «Յուվենտուսն» ու «Ինտերը»։ Հանդիպումը կկայանա մարտի 1-ին։ Սակայն, հնարավոր է, որ խաղը կայանա առանց հանդիսատեսի կամ չեզոք դաշտում։ Պատճառը կորոնավիրուսն է։
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով ներկայումս քննարկվում է 26-րդ տուրի որոշ հանդիպումների անցկացման հարցը։ Խոսքը վերաբերում է այն հանդիպումներին, որոնք կայանալու են կորոնավիրուսից տուժած շրջաններում։ «Յուվենտուսն» առաջարկում է խաղն անցկացնել չեզոք մարզադաշտում և այնպիսի շրջանում, որտեղ կորոնավիրուսի վտանգ չկա։
Իտալիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։




