ԿարևորՀասարակություն

Հայկական հումանիտար առաքելության օգնությունը՝ Հալեպի հոսպիտալին

Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խմբի բժիշկները 2 տոննայից ավելի դեղորայք ու բժշկական պարագաներ են փոխանցել Հալեպի հոսպիտալին։ Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել այս նախաձեռնության համար, որն արդեն շարունակական բնույթ է կրում, շեշտել, որ բժշկական պարագաների կարիք հոսպիտալը շատ ունի։ Հայ բժիշկների աջակցության շնորհիվ հնարավոր է լինում կյանքեր փրկել։

Սիրիայում 2019-ի փետրվարի 8-ից մարդասիրական առաքելություն է իրականացնում ականազերծողներից, բժիշկներից և նրանց անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը։ Ընդհանուր՝ 83 անձ։ Հայկական հումանիտար առաքելության խումբը զինված չէ, նրանց անվտանգությունն ապահովում է Հայաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը։ 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2242998145995087&id=1513184855643090

Կարդացեք նաև

Back to top button