ԿարևորՄիջազգային

Խոշոր հրդեհ՝ մերձմոսկովյան հոգեբուժարանում.առնվազն 38 մարդ հրո ճարակ է դարձել

Մերձմոսկովյան Դմիտրևսկի շրջանի հոգեբուժարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 38 մարդ է զոհվել, հայտնում է Взгляд-ը՝ նշելով, որ կրակի օջախն արդեն մարված է։ Ներկայում դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, իսկ զոհվածներից 2-ը բուժաշխատողներ են։ Ըստ ամենայնի, հրդեհի պահին հոգեբուժարանի շենքում գտնվել է 41 մարդ։ «Զոհվածների մեծ մասի դիակները հայտնաբերվել են մահճակալներին, ինչը վկայում է, որ հիվանդներն անգամ չեն էլ փորձել փրկվել։ Սակայն հարկ է նշել, որ հոգեբուժարանի շենքի բոլոր պատուհաններին ճաղավանդակներ են եղել»,-ասել է Ռուսաստանի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Օլեգ Սալագայը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Back to top button