ԿարևորՀասարակություն

8 տրակտոր՝ անտառային գութաններով և ծառատնկման համար հորատիչներով. նոր տեխնիկա «Հայանտառին»

2019 թվականի պետական բյուջեի միջոցներով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ձեռք է բերել «БЕЛАРУС 82.1» մակնիշի 8 տրակտոր, որոնք համալրված են 8 գյուղատնտեսական, 8 անտառային գութաններով և ծառատնկման համար նախատեսված համապատասխան հորատիչներով: Տրակտորները նախատեսված են հանրապետության տարածքում լայնածավալ անտառապատման, այդ թվում՝ «10Մ» (Տասը միլիոն ծառի ծրագիր) նախաձեռնության շրջանակներում սպասվելիք անտառտնկումների և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների համար ձեռք բերված տրակտորների հանձնման արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին տեխնիկական վերազինման կապակցությամբ՝ նշելով, որ անտառտնտեսությունների վերազինման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, քանի որ այն նպատակ ունի անհամեմատ բարձրացնել անտառվերականգնման աշխատանքների արդյունավետությունը։

https://www.facebook.com/mnparmenia/videos/194514128277706/

Կարդացեք նաև

Back to top button