Հասարակություն
Երեւանի ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունն սկսվում է այսօր


Տիգրան Մեծ տպագրատանն այսօր ժամը 20- ից սկսվում է Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը։
Նմուշը հաստատվել է այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում։
Քվեաթերթիկների տպագրությանը կարող են հետեւել ինչպես վստահված անձինք ու դիտորդները, այնպես էլ ԶԼՄ ներկայացուցիչները, հայտնում են ԿԸՀ- ից։