
Հայոց լեզուն հայի ինքնության գլխավոր կռվանն է՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը՝ խոսելով մայրենի լեզվի միջազգային օրվա մասին, որը նշվում է այսօր:
«Ոչ ճիշտ լեզվամտածողությունը հանգեցնում է արժեքների խաթարման: Հեռուստացույցով ցուցադրվող սերիալներում, ինչպես նաև հաղորդումներում լինում են բազմաթիվ լեզվական սխալներ, այսինքն՝ խնդիրը միայն դպրոցներում չպետք է փնտրել, այլ՝ ամենուր: Մենք պետք է հոգատար լինենք մեր մայրենի լեզվի հանդեպ,- նշել է է Ա. Ղուլյանը:
Օրը ևս մեկ առիթ է վերարժևորելու և գնահատելու մեր լեզվի դերն ու նշանակությունը. «Եկեք սիրենք, պահենք ու պաշտպանենք մեր լեզուն»:
Նա տեղեկացրել է նաև, որ տոնի առթիվ հանրապետության կրթօջախներում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ:




