
«Ապարանյան ձմեռ» մարզամշակութային միջոցառման շրջանակում կիրակի՝ փետրվարի 23-ին անցկացվելու է Հայաստանի սիրողական հեծանվասպորտի ձմեռային 4-րդ մրցաշարը։
Ապարան քաղաքից 2 կմ հեռավորության վրա գտնվող Խաչասարի հատվածում կազմակերպված միջոցառումը նախատեսում է նաև այլ մրցաշարեր.
Ձնամարտի միջազգային առաջնություն, որին մասնակցելու են նաև Ֆինլանդիայից, Ռուսաստանից ժամանած պրոֆեսիոնալ խմբեր:
Խաչասարից թռիչք պարապլանով
Ձմեռային ռաֆթինգ
Սպասվում են նաև սպորտային խաղեր: Հյուրերի համար միջոցառման վայրում դրվելու են հին վառարաններ, որոնց վրա եփվելու է սիրված կարտոֆիլի պլեճը: Նրանք հնարավորություն կունենան տաքանալու և հյուրասիրվելու:




