
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական
ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանին, այցելել Արցախում գործող մի շարք ձեռնարկություններ:
Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում այցի մասին պատմող տեսանյութ է տեղադրել ու նաև գրել.
«Հնարավորություն ունեցանք նաև այցելել հյուսիսային առաջնագիծ՝ տեղում ծանոթանալու ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի իրական կիրառություններին և լուծում պահանջող խնդիրներին։ Այցելեցինք Ստեփանակերտի տեխնոպարկ, տեղում ծանոթացանք գործող ընկերություններին և իրականացվող ծրագրերին։
Քննարկվեց համագործակցության ընդլայնման հնարավորությունները մի շարք ուղղություններով՝ ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, մասնագետների վերապատրաստման և այլ ուղղություններով»։




