
Ռուսաստանը փետրվարի 20-ից ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքային գործունեության, մասնավոր, կրթական եւ զբոսաշրջային նպատակներով երկիր այցելող Չինաստանի քաղաքացիների մուտքը։
Այս մասին Ռուսաստանի տարածք նոր կորոնավիրուսային վարակը բերելու եւ տարածելու կանխարգելման շտաբի օպերատիվ նիստից հետո լրագրողներին հայտնել են ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի քարտուղարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդագրությունում նշված է. «2020թ․ փետրվարի 20-ի տեղի ժամանակով 00 ժամ 00 րոպեից ժամանակավորապես դադարեցնել աշխատանքային գործունեության, մասնավոր, կրթական եւ զբոսաշրջային նպատակներով Ռուսական Դաշնության սահմաններով անցնող, Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների թույլտվությունը»։




