ԿարևորՄշակույթ

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ:

Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր: Ծրագրին ծանոթացեք այստեղ՝ https://bit.ly/39DOGlv

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2799649863595623

Կարդացեք նաև

Back to top button