ԿարևորՀասարակություն

Երևանի Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար կունենա

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

«Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հ. Մարությանին՝ նման վստահության համար»,-գրել է նա:

https://www.facebook.com/telman.tadevosyan.7/posts/496250494646559

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Թելման Թադեւոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը, սակայն այս տարվա հունվարի 31-ին հրաժարական էր տվել:

Կարդացեք նաև

Back to top button