ԿարևորՀասարակություն

Գյումրիի ՏՏ Կենտրոնն իրազեկման հանդիպումներ է անցկացրել Հրազդանի ավագ դպրոցներում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը իրազեկման հանդիպումներ է իրականացրել Հրազդանի երեք ավագ դպրոցներում։

Ինպես գրում է Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը, աշակերտներն ակտիվորեն մասնակցել են քննարկումներին՝ կազմակերպիչներին ուղղելով հետաքրքրող բազմաթիվ հարցեր:

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը համագործակցելով Կոտայքի մարզպետարանի հետ՝ հայտարարում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի մեկնարկը Չարենցավանում: Դասընթացն իրականացվում է հետևյալ ուղղություններով

• Մոբայլ Տեխնոլոգիաներ /C, C++, Swift, iOS
• Software Տեխնոլոգիաներ /HTML/CSS, Java Script/Node JS
• Ադամանդագործության 3D մոդելավորում:

Այս ծրագիրը միակն է, որը ներառում է նաև ադամանդագործության մոդելավորումը:

Բացի մասնագիտական առարկաներից, բոլոր խմբերը նաև ուսումնասիրելու են անգլերեն լեզու, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա։

Ծրագրի մասին մանրամասն՝ այստեղ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2547129725609034&id=2059437317711613

Կարդացեք նաև

Back to top button