
Ինչպես է ազդել բալային համակարգը երթևեկության վրա. ՀՀ կառավարության ֆեյբուքյան էջում հարցազրույց է հրապարակված ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի հետ։
Բալային համակարգի արդյունավերության մասին հնարավոր կլինի նախնական գնահատականներ տալ, երբ ապրիլի կեսին ամփոփվեն եռամսյակային տվյաները, սակայն ՃՈ պետի տեղակալը փաստում է, որ երթևեկության մշակույթի առումով արդեն դրական տեղաշարժերը նկատելի են:
2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել տուգանային միավորների բալային համակարգը, ըստ որի վարորդն ամբողջ տարվա համար ունի 9 բալ, որոնք նվազում են տարբեր խախտումներ կատարելու դեպքում։
Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի` տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամսով: 3 ամիս անց նա կարող է հանձնել տեսական քննություն և վերականգնել վարելու իրավունքը, իսկ եթե չի հանձնում քննություն, ապա 6 ամիս անց առանց քննության է վերականգնվում այդ իրավունքը: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում վարորդը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով: Այս դեպքում նա միայն մեկ տարի հետո ու ամբողջական քննություն հանձնելու պարագայում կարող է վերականգնել վարելու իրավունքը:




