ԿարևորՀասարակություն

Հրայր Թովմասյան.«Պաշտոնյան պետք է հասանելի լինի»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Երկու օր առաջ Աջափնյակ վարչական շրջանում ծեծի էր ենթարկվել ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը: Facebook–յան  իր էջում  Կարապետյանը գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ  Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն, երբ ինքը փորձել էր նկարահանել, թե ինչպես են հանդիպման կազմակերպիչները երթուղային միկրոավտոբուսներից փուչիկներ հանում և բաժանում բնակիչներին: 

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր անդրադառնալով միջադեպին հայտարարել է, որ պետք է պատճառը պարզել: «Որոշ դեպքերում լրագրողական էթիկայի կանոններ ունենք, որոշ դեպքերում զսպվածության խնդիր»,- ասել է Թովմասյանը:  

«Պետք է շատ հստակ հասկանանք, պետական պաշտոնյան շատ ավելի բաց պետք է լինի բոլոր լրագրողների համար, սա ամբողջ աշխարհում է  այդպես:  Եթե դու ստանձնում ես այդ պաշտոնը, դու պիտի իմանաս, որ դու ավելի մատչելի ես բոլորին և քո մասին շատ ավելին կարող են իմանալ և շատ ավելին կարող են գրել: Չես ուզում, ուրեմն այդ պաշտոնը մի ստանձնիր: Մյուս կողմից նաև պետք է հասկանանք, որ լրագրողների զսպվածություն, էթիկայի նորմեր գոյություն ունեն երբ, որտեղ, ինչպես, այս հարցերով մենք երկկողմանի անելիքներ ունենք: Լրագրողական հանրությունը ժամանակին փորձ է արել ներքին զսպաշապիկներ ստեղծելու, կարծես թե դա անհաջողության է դատապարտվել: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, եթե ես շտապում եմ կառավարության նիստի և լրագրողն ինձ կառավարության շենքի դիմաց փորձում է ինչ-որ հարց տալ, ես չեմ կարող դրան պատասխանել»:

Անդրաառնալով  մի քանի օր առաջ Գյումրիում հնչած կրացոներին՝ նախարարի պաշտոնակատարն ասել է, որ  ցանկացած հանցագործություն վատ է գնահատում: 

Back to top button