
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը իր Chains on you երգով։
«Դեպի եվրատեսիլ» նախագծին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Հունաստանից, Ֆրանսիայից, Կանադայից և այլ երկրներից ազգությամբ հայեր:
Աթենա Մանուկյանը՝ հայկական արմատներով հունաստանցի երգչուհին, առաջին քայլերը մեծ բեմում կատարել է դեռ 12 տարեկանում, հաղթելով «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցույթում։
Մեկ տարի անց 2008-ին, Աթենան մասնակցում է Հունաստանի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին, որտեղ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ 2011 թվականին թողարկվում է երգչուհու առաջին սինգլը՝ «Party Like A Freak»: 2012 թվականին դուրս է գալիս երգչուհու հերթական՝ «I Surrender» սինգլը, որը շատ արագ դառնում է տարվա լավագույն հիթերից մեկը։ 2014 թվականին թողարկվեց Աթենայի ամենավերջին սինգլը՝ «XO», որի երգի խոսքերը, ձգող ռիթմը դարձավ նրա հաջողության գրավականը՝ հերթական հիթ թողարկելու գործում։
«Եվրատեսիլ-2020»-ը կանցկացվի Ռոտերդամում՝ Նիդերլանդներ: Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան 2020 թվականի մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ «Եվրատեսիլ- 2020»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին։




