ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը չմիացավ խաղաղասիրական նախաձեռնությանը

Հանուն արդարության և խաղաղության «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցներն այսօր բժշկական համալսարանի ուսանողներին եւ ոչ միայն նրանց, հորդորել են միանալ Հնդկաստանի ազատագրության առաջնորդ Մահմաթմա Գանդիի անունը կրող գանդիական շարժմանը։ Նախաձեռնության անդամները հակառակ ադրբեջանական կոշտ արձագանքներին, կլինեն նաև Արցախում։  

Աշխարհին խաղաղություն և արդարություն քարոզող «Ջայ Ջագաթ» նախաձեռնության  անդամներն արդեն Հայաստանում են։ Արդարության և ոչ բռնության ջատագով Մահաթմա Գանդիի գաղափարակիցների չորս ամիս առաջ Հնդկաստանում մեկնարկած խաղաղության քայլերթը հասել է Երեւան։

«Հայաստանում խաղաղությամբ ինչ- որ բանի հասնելու թարմ օրինակ ունենք։ Երկու տարի առաջ նույն խաղաղ քայլերթով տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը»։

Քայլերթը մեկնարկել է  2019-ի հոկտեմբերի 2-ին Դելիից եւ նախատեսվում է ավարտել 2020 թ. սեպտեմբերին՝ Ժնեւում: Ներառելով աշխարհի 10 պետություն եւ անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ՝ քայլերթի մասնակիցների ամենաերկար կանգառը կլինի Հայաստանը։ Նրանք կանցնեն  6 մարզերով ՝ այցելելով շուրջ  40 բնակավայր։ Հայաստանյան քայլերթը կմեկնարկի Ագարակից։ Իրանից քայլողները  կմիանան նրանց։

«Ուզում ենք հայտարարել, որ ԵՄ- ն փոխի աշխարհը զարգացնելու իր  պլանը  փոխի։ Երկրների միջև առկա սահմանային տարաձայնությունները, մարդկանց մեջ անհավասարությունն է այսօր մեզ շատ հետաքրքրում  և անհանգստացնում։ Եվ այդ հարցերն ենք ուղղելու նրանց»։

Մահաթմա Գանդիի 150–ամյակին նվիրված նախաձեռնության անդամները կլինեն նաև Արցախում։ Կքայլեն Շուշիում ու Ստեփանակերտում, մյուս տարածքներով անցնելու ծրագրերի մասին հայաստանյան քայլարշավի պատասխանատու Արսեն  Խառատյանը չբարձրաձայնեց։ Խումբն Ադրբեջանում չի լինի։ Խաղաղության քայլերթի կազմակերպիչները  երեք–չորս տարի է փորձել են իրենց ծրագրերի աշխարհագրության մեջ ընդգրկել նաև Ադրբեջանը, սակայն  Բաքուն հետաքրքրված չէ։ Ավելին` մեր հարևանները բողոքում են Արցախում քայլարշավի կազմակերպման դեմ։   

«Կազմակերպման փուլում 2019–ի ամռանը մենք  հնդիկ, վրացի և կանադացի գործընկերների հետ այցելել ենք Արցախ։ Դրանից հետո հնդիկ գործընկերոջը Ադրբեջանում հայտարարել են  ոչ ցանկալի անձ։ Գանդիի հետնորդները հավատարիմ են իրենց  արժեքներին։ Լինել այստեղ  ու չգնալ Արցախ` կնշանակի մեծ էշը թողնել ախոռում։ Արցախ չգնալը չի կարող քննարկվել»,– ասում է Խառատյանը։   

Ադրբեջանցիները նաև դեմ են եղել, որ Իրանից քայլարշավի մասնակիցների համար բացվի Նախիջեւանի սահմանը։  

«Մի հետաքրքիր գաղափար կար։ Այդ գաղափարի  հեղինակն Արմեն Սարգսյանն էր։ Իրանից  եկողների համար բացել Նախիջևանի սահմանը և Արարատի մարզով, Երասխով մտնել  Երևան։ Սա կարող էր դառնալ վստահության ամրապնդման  վարժություն կամ օրինակ։ Սակայն  Բաքվի գործընկերներն անհաղորդ են մնացել»։ 

Հայաստանից հետո  հաջորդ կանգառը Վրաստանն է։ Այնտեղից էլ մասնակիցները ծովով կանցնեն Բուլղարիա և եվրոպական երկրներով քայլերթը կավարտվի Ժնևում։

Կարդացեք նաև

Back to top button