Թուրքիայի ԱԳ նախարարությունը քննադատել է Օբամայի ուղերձը


Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատության է ենթարկում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի ուղերձը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե ցավոք այս տարի եւս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին արած հայտարարության մեջ օգտագործեց միայն հայկական կողմի տեսակետը: «Վիճելի պատմական իրադարձությունների մասին ներքաղաքական զարգացումերի ազդեցության տակ միակողմանի հայտարարությունը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին: ԱՄՆ-ի պես մեր դաշնակկցից սպասում ենք, որ խնդիրը ոչ թե խորացվի, այլ դրա լուծման ուղղությամբ աջակցություն ցուցաբերի, ինչպես նաեւ խնդիրը անկողմնակալ եւ գիտական հետազոտությունից խուսափոխ հայկական կողմին խրախուսի լինել հաշտվող եւ ավելի իրատես»,-նշվել է հայտարարության մեջ:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի եւս խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել եւ կիրառեց «Մեծ եղեռն» արտահայտությունը: