
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին հայտնում է Սիրիական Sana գործակալությունը։
Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել էր, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:
ՀՀ–ում Սուրիայի դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմը կարեւոր համարելով ճանաչումը, նշել էր, որ Հայոց Ցեղասպանությունն իրականացնողների ժառանգորդներն այսօր նույն ոճիրն են գործում Սիրիայի ժողովրդի հանդեպ՝ ահաբեկիչների միջոցով։ Նա հայտնել է, որ ճանաչումը կարեւոր է, որովհետեւ արաբական երկիրներում մինչ այսօր միայն Լիբանանն է ճանչել Հայոց Ցեղասպանութունը։




