ԿարևորՀասարակություն

Գյումրին կօգնի Չինաստանի Սիան քաղաքին պաշտպանվել կորոնավիրուսից

Այսօր Գյումրու ավագանու նիստում քննարկվող հարցերը բազմազան էին․ Գյումրու սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականության փոխանցելուց մինչև Գյումրիի քույր քաղաք համարվող Չինաստանի Սիան քաղաքին մարդասիրական օգնության տեսքով բժշկական պարագաներ ձեռք բերելու մասին։

Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստն էլ լավ լուրով սկսեց։ Գյումրիի Բյուրջեն այս տարի ավելացել 417 մլն դրամով։

Հովհաննես Շիարազի ու Վլադիլեն Բալյանի «Հայաստանի աղն էս Գյումրի»-ն ազդարարեց ավագանու նիստի մեկնարկը։ Օրակարգը 21 կետից էր, Գյումրու սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականության փոխանցելուց մինչև Գյումրիի քույր քաղաք համարվող Չինաստանի Սիան քաղաքին մարդասիրական օգնության տեսքով բժշկական պարագաներ ձեռք բերելու մասին։  Հաստատեցին, Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն էլ լավ լուրով սկսեց։ Գյումրիի Բյուրջեն այս տարի ավելացել 417 մլն դրամով, 3մլրդ 992 600 000 դրամից աճելով 4մլրդ 410 500 000 դրամի։

 «Հիմնականում մենք ավելացրել ենք պետության կողմից կապիտալ ծախսերի նպատակով սուբվենցիոն ծրագրերի գումարները և 110 մլն էլ գույքահարկի բազայում ֆիզիկական անձանց տրանսպորտից»,– ասաց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը։

Կառավարության հատկացրած 306 մլն-ով կվերանորոգեն կենտրոնական գրադարանի, թանգարանի ու պատկերասրահի նոր տարածքները, կվերանորոգվեն ավտոճանապարհները, 217 մլն-ի էլ կթարմացնեն ավտոտրանսպորտային միջոցները։

Օրակարգի հաջորդ՝ գյումրեցի անապահով ընտանիքներին աջակցության հարցերը քննարկելուց հետո դրվեց Չինաստանի 9 մլն բնակչություն ունեցող Սիան քաղաքին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը, Գյումրին ու Սիանը քույր քաղաքներ  են 2015թ-ից ։

 «Սիան քաղաքից մեզ դիմել են խնդրանքով, որովհետև այնտեղ արդեն մեծ դժվարություն է բժշկական պարագաներ ձեռք բերելը։ Մենք կարող ենք մեզ թույլ տալ 2 մլնի ծախս անել՝ բժշկական միջոցները ձեռք բերելու և ճանապարհածախսի համար»,– նշեց Լենա Ջիլավյանը։

Խալաթներ, բախիլներ, շնչասարքեր, դիմակներ, բժշկական ձեռնոցներ ձեռք բերելը դժվար է եղել, Հայաստանում էլ  շատ չեն, 6000 դիմակ էլ երկար տարիներ ոլորտում աշխատող Ռազմիկ Հովհաննիսյանն է նվիրել։ Մի գուցե փոխադրելը նախատեսածից թանկ արժենա, լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

 «Դա կարող է ոչ թե 2 մլն լինի այլ ավելի շատ լինի»։

Առջևում գարուն է և կանանց նվիրված տոներ, ավագանին այդ հարցն էլ չէր անտեսել։

Կարդացեք նաև

Back to top button