ԿարևորՀասարակություն

«Գեղարքունյաց ձմեռ-2020» մարզամշակութային տոնակատարությունը` Սևանում

Սևանում փետրվարի 14-ին կանցկացվի «Գեղարքունյաց ձմեռ-2020» մարզամշակութային տոնակատարությունը` «Ոչ ծխախոտին» խորագրով:
Տոնակատարության ընթացքում սպասվում են ազգային երգ-երաժշտության, պարային կատարումներ, մարզական մի շարք մրցումներ, խաղեր, ցուցադրական ելույթներ: Օրվա միջոցառումները կամփոփվեն խարույկով և շուրջպարով:

 «Բարձր տրամադրությամբ փետրվարի 14-ը դարձնենք մարզամշակութային հիշարժան օր քաղաքի կյանքում»,- նշված է Սևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում  :


Կարդացեք նաև

Back to top button