ԿարևորՄշակույթ

Խոաքին Ֆենիքսը՝ «Օսկար 2020»-ի հաղթող

Խոաքին Ֆենիքսն այսօր կայացած  «Օսկար 2020»-ի մրցնակաբաշխությունում «լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ «Ջոկեր» ֆիլմում խենթ ծաղրածուի դերի համար:

Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին նա առաջին անգամ է արժանանում, չնայած նախկինում տարբեր անվանակարգերում ներկայացված է եղել երեք անգամ՝ «Վարպետը» (2013), «Հատել գիծը» (2006) և «Գլադիատոր» (2001) ֆիլմերի համար:

Նախապես որոշվել էր, որ Թոդ Ֆիլիպսի ֆիլմում գլխավոր դերը պետք է խաղա Լեոնարդո Դի Կապրիոն. սա կինոնկարի պրոդյուսերների ցանկությունն էր (ի դեպ, նա նույնպես ներկայացված էր անվանակարգում): Այնուամենայնիվ, դերը ստացավ Ֆենիքսը, ինչպես պարզվեց, ոչ ապարդյուն: Տարին հաղթական էր դերասանի համար. «Ջոկերում» իր դերի համար նա ստացավ կինոաշխարհի բոլոր գլխավոր մրցանակները, այդ թվում ՝ «Ոսկե գլոբուս», Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ և դերասանական գիլդիայի մրցանակ:

«Լավագույն դերասան» անվանակարգում Խոաքին Ֆենիքսի հետ ներկայացվել են նաև Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Լեոնարդո Դի Կապրիոն («Մի անգամ … Հոլիվուդում»), Ադամ Դրայվերը («Ամուսնության պատմություն») և Ջոնաթան Փարսը («Երկու պապ»):

Տես նաև՝ Հայտնի են «Օսկար 2020»-ի հաղթողները

Կարդացեք նաև

Back to top button