Քաղաքական

Ստեփանակերտում ողջունում են Ֆրեզնոյի որոշումը

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնոյի վարչական շրջանի որոշումը ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ողջունում են Ստեփանակերտում։

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ   սա հերթական հաջողություններից մեկն է, «հերթական օղակներից մեկը»։

«Այժմ այս ամենի շարունակման մեկ նախապայման կա. ԼՂՀ- ն պետք է շարունակի իրավական, ժողովրդավարական պետության կերտումը եւ շարունակի Ղարաբաղի անկախության եւ ինքնորոշման իրավունքը ճանաչած ատյաններին ապացուցել, որ մենք իսկապես մեր ճանապարհին հստակ ենք կանգնած»,- ասել է Արցախի խորհրդարանի խոսնակը։

Աշոտ Ղուլյանի խոսքը

 

Back to top button