
Այսօր Արարատյան Հայրապետական թեմի երեք՝ Սբ Սարգիս անունը կրող եկեղեցիները (Առաջնորդանիստ, Նոր Նորքի եւ Արգավանդի) բաց կլինեն մինչեւ ժամը 22:00-ը:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է տոնական միջոցառումների ժամանակացույցը՝
— Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում.
— 9:30-ին Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:
— 10:00-ին Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:
— 11:00-ին տոնական Ս. Պատարագ՝ Ս. Սարգսի անունը կրող ԱՀԹ-ի չորս՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի, Արգավանդի, Ոստանի (խոնարհված) եկեղեցիներում:
-12.30. Խաչերթ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից դեպի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի:
— 14:30-ին խաչերթ՝ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաներ:
— 14:30-ին «Ս. Սարգիս» ցուցահանդես-մրցույթ՝ Հայաստանի նկարիչների տանը (Աբովյան 16):
— 15:30-ին տոնական համերգ Սիրահարների այգում, զինվորների օրհնության կարգ եւ պարգեւատրում:




