ԿարևորՀասարակություն

Հանդիպում՝ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում

Շիրակի մարզպետարանում անցկացվել է տեղեկատվական հանդիպում բոլոր այն կազմակերպությունների ու անհատների համար, որոնք հետաքրքրված են Շիրակի մարզում բրդի արժեշղթայի շրջանակներում բիզնես գործունեություն ծավալելու և փնտրում են դրամաշնորհային հնարավորություն։

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպման ժամանակ ներկայացվել են ծրագրային մանրամասներ, նախատեսված չափորոշիչներն ու անդրադարձ է կատարվել գործունեության նախընտրելի ոլորտներին։

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր` շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։

Ծրագրի նպատակն է խթանել զբաղվածությունը և տնտեսական մրցունակությունը Շիրակի մարզում՝ ինչպես անհատների, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար։

Ծրագիրն իրականցվում է «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության կողմից (ՄԿՄ)՝ Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամի (WINNET), Շիրակի Առևտրաարդյունաբերական պալատի և Ամասիայի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2509692439289959

Կարդացեք նաև

Back to top button