ԿարևորՀասարակություն

Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը ՍԴ–ի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ

Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ–ի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է․

«Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում:

Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարևոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի իրացմանը և դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը»:

Ուշագրավ է, որ այսօր խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ հարց։ ԱԺ արտահերթ նիստի միակ օրակարգային հարցը «Իմ քայլը» խմբակցության մշակած նախագիծն է, որով փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության 213–րդ հոդվածում։: 

Կարդացեք նաև

Back to top button